ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ զրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի գյուղերի մերձակայքում ադրբեջանական զինուժի զինված հարձակումների, մարդու իրավունքների ոտնահարմամբ ճանապարհների արգելափակման փաստերը:Քննարկումը կազմակերպել է Արեւմտյան Ամերիկայի տարածաշրջանում Հայաստանի ազգային կոմիտեն, ասվում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ:

Արման Թաթոյանը կոնգրեսականին հայտնել է, որ ադրբեջանական զորքերն ապօրինի տեղակայվում են հայկական քաղաքների եւ գյուղերի միջեւ ճանապարհներին, ինչը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, խախտում բնակիչների բնականոն կյանքը:

Մարդու  իրավունքների պաշտպանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու եւ Բաքվում նրանց կեղծ դատավարությանը: Նա ընդգծել է այդ հարցի միջազգային պատասխանի կարեւորությունը ։ Հաղորդում է “ԱՐՄԵՆՊՐԵՍ” -ը:

Leave a Reply