Դերսիմ Հայ հարթակը ձեռնարկել է «Դերսիմում Մեղվաբուծության ոլորտի զարգացումն ընդդեմ միգրացիայի և գործազրկության, մեղուների բաշխում 50 աղքատ գյուղացիների» նախագիծը։ Պլատֆորմի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է  շրջանում խթանել եկամտաբեր գործունեությունը և աշխատուժն օգտագործել այնպես, որպեսզի կանխվի միգրացիան։

Հարթակի ներկայացուցիչ Արեգ Քարան այս թեմայով հայտարարություն է արել, ասելով. «Մենք ցանկանում ենք Դերսիմի համար շատ նախագծեր առաջարկել: Դրա պատճառը հենց Դերսիմն է, որտեղ մենք՝ որպես հայեր, կարող ենք ազատ ինքնարտահայտվել։ Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր եղբայրությունը  և համագործակցել դերսիմցիների հետ»:Նախագծի շրջանակում մեղրամոմ արտադրողները, մեղվաբուծական նյութեր և սարքավորումներ պատրաստող կազմակերպությունները նույնպես կունենան շահույթի իրենց բաժինը, որը կարտացոլվի իրենց իսկ շուկաներում։ Դերսիմի սարահարթերում և գյուղերում կաճեցվեն ավելի մեծ քանակի բույսեր, որոնք  շրջիկ մեղվաբույծների համար գրավիչ պայման կստեղծեն՝ ավելի որակյալ արտադրանք ստանալու հարցում։

Leave a Reply