Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի Էրգեն գյուղում գտնվող Էրգանի եկեղեցին  գյուղի վերջին հայ բնակչի մահից հետո անուշադրության մատնվելով, ավերակի է վերածվել ։

Պատերի վրայի արձանագրությունից դատելով՝  եկեղեցին 975 թվականին կառուցել է իշխան Մխիթարը՝ ի հիշատակ Մարիամ Աստվածածնի։

Ամբողջությամբ սրբատաշ քարերով կառուցված եկեղեցու ներքին շինությունում հայտնաբերված քարերը մշակվել են փորագրման տեխնիկայով։ Հայկական եկեղեցիների մեծ մասի անբաժան մաս կազմող խաչքարերը նույնպես փորագրված են այս եկեղեցու քարերին։

1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ եկեղեցու վերջին քահանային այրել են հենց եկեղեցու ներսում։ Դրանից հետո եկեղեցին մատնվել է անտերության, և սկսել են փլվել սկզբում տանիքը, այնուհետև՝ պատերը։ Եկեղեցու փլուզմանը նպաստել են նաև գանձագողերը։