Արևմտյան Հայաստանի Կարին նահանգում գտնվող կիսավեր հայկական եկեղեցին և հարյուրավոր մեծ ու փոքր քարանձավներ սպասում են ուսումնասիրության։ Տեղացիներն այս եկեղեցուն Վանք են անվանում։ Գանձագողերի կողմից ավերված եկեղեցու միայն հետևի պատն է կանգուն մնացել։

Թաղամասի բնակիչներից մեկը եկեղեցու մասին այսպես է արտահայտվել. «Ժամանակին հայերը  այս եկեղեցին թողել են կանգուն և ամբողջական, բայց մեր մեծերը ժամանակին քանդեցին այն, կարծում եմ, որ եթե եկեղեցին վերակառուցվի ու զբոսաշրջության մեջ ներառվի, մեր գյուղի համար նպաստավոր կլինի: Այս վայրը նաև մի կիրճ է, որտեղից բացվում է շատ հետաքրքիր բնության տեսարան: Այստեղ գտնվում են հարյուրավոր քարանձավներ, հնագույն կառույցներ։ Արժե այցելել և տեսնել այս ամենը»:

Leave a Reply