Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝  «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: 

Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է Արցախի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը՝ 15 տարի անց, ընդունվել է Սահմանադրությունը: Այդ օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության օրն է։

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Արցախի խաթարված սոցիալ-տնտեսական իրականության վերականգնմանը: Այդ համատեքստում անցկացվող մարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը հատկացվելու է Արցախի զարգացմանն ուղղված բիզնես և ստարտափ գաղափարների աջակցմանը:

Մարաթոնի հեռարձակումը լինելու է տարբեր հեռուստաընկերություններով՝ 4-5 ժամ տևողությամբ:

Leave a Reply