Հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։

Նախատեսվում է, որ երեք երկրների ղեկավարները կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և կուրվագծեն տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար ձեռնարկվելիք քայլերը։

Նշվում է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրային, տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը։

Անցած շաբաթ հայտարարվեց, որ Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։ Այս զարգացումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, որ Ռուսաստանը փորձում է գագաթնաժողով կազմակերպել Բրյուսելի հանդիպումից առաջ։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց զինադադար, սակայն չլուծված բազմաթիվ հարցեր շարունակում են լարվածություն առաջացնել։

Leave a Reply