Հարգելի հայրենակիցներ, ի շարս Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի պատմություն» գրքաշարի և իր իսկ հեղինակությամբ արդեն լույս տեսած 4 հատորների, շուտով հրատարակության կհանձնենք հինգերորդը՝ նվիրված Էրզրումի նահանգի ԽՆՈՒՍ գավառին (հեղինակ՝ Րաֆֆի Քորթոշյան):

Արդեն սկսվել է նշյալ հատորի բաժանորդագրությունը, որի վերջնաժամկետն է ս/թ. դեկտեմբերի 31-ը:

Ցանկացողները կարող են բաժանորդագրվել` փոխանցում կատարելով հիմնադրամի հաշվեհամարին (Արդշինբանկ, Կասկադ մասնաճյուղ, հհ 2474501494110000)՝ կամ պարզապես այցելելով ՀՃՈՒ հիմնադրամի գրասենյակ (ՀՀ ԳԱԱ, Պատմության ինստիտուտ, սենյակ 61: Բաղրամյան 24 Դ): Բաժանորդագինը չի ներառում փոստային ծախսերը:

Գիրքն ընթերցողի սեղանին կդրվի 2022 թ. փետրվարին:

Leave a Reply