ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը 415 բնակիչ ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

«Պատերազմից հետո գյուղում 5 ընտանիք է հաստատվել՝ 7 հոգով: Այդ ընտանիքները մի քանի ամիս շարունակ ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ: Եվս 15 ընտանիքի էլ կարող ենք ընդունել մեր գյուղում: Դպրոցի շենքը վերանորոգվել է 2016 թվականին. այստեղ սովորում է 57 աշակերտ: Մանկապարտեզն ունի 24 սան: Գյուղում գործում է բուժկետ: Հանդիսությունների սրահն էլ վերանորոգվել է, ակումբը գտնվում է վթարային վիճակում: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, մյուսը մասը պետք է սալապատվի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գյուղացիները հիմանկանում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ»,- տեղեկացրել է համայնքապետը:

Leave a Reply