Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի զենքերի միջև  քանակական և որակական տարբերությունն անհամեմատ էր։ Ադրբեջանն օգտագործել է գերժամանակակից տեխնիկա՝ հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և կործանիչներ։

Պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակները ներկայացվել են հիմնականում տեսանկարահանումների արդյունքում։

Արցախի ՊԲ-ն միայն ագրեսիայի ավարտին է սկսել  անօդաչու թռչող սարքերով նկարահանումներ իրականացնել, մինչդեռ ադրբեջանական ուժերն առաջին իսկ օրերից են կիրառել անօդաչու թռչող սարքեր, որոնք ակտիվորեն կատարել են հետախուզական  աշխատանքներ և օգտագործվել են հարվածներ հասցնելու համար։

Սակայն անօդաչու թռչող սարքերը միակը չեն եղել, որոնք օգտագործվել են Արցախի մշտադիտարկման համար։

Ադրբեջանն ակտիվորեն օգտագործել է արբանյակներ՝ Հայաստանի եւ Արցախի ճշգրիտ կոորդինատներն ստանալու համար։

Շուշի, պատկեր Ազերսկի արբանյակից

Շուշի, պատկեր Ազերսկի արբանյակից

Ադրբեջանի կապի և տեղեկատվության նախարարությունը հեռահաղորդակցության համար 2010 թվականին ստեղծել է արբանյակային Azercosmos արբանյակը:

Ադրբեջանն ունի երեք արբանյակ:

1. Azerspace-1-ը, որի տիրույթում ընդգրկված են Եվրոպան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը, հեռարձակում է ալիքներ  ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:

2. Azerspace-2,  շահագործման է հանձնվել 2018 թ. եւ նույնպէս  նախատեսված է ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակման համար:

3. Spot7, որը վերանվանվել է Azersky,  գործի դրվել է 2014 թվին եւ նախատեսված է երկրի  վրա դիտարկումներ անելու համար։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ, պատկեր Ազերսկի

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ազերսկին։

Ադրբեջանական Azersky արբանյակը նախատեսված է երկրագնդի դիտարկումների համար։

Azercosmos արբանյակային ընկերությունը ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել ֆրանսիական Airbus Defense System ընկերության հետ Spot 7 արբանյակը գնելու և շահագործելու համար։

Պայմանագրի համաձայն՝ նրանց համագործակցությունը բերում է ադրբեջանական Azersky veya Spot-6 արբանյակների համատեղ շահագործման և բարձրորակ արբանյակային պատկերների համատեղ արտադրութան, ինչը նշանակում է, որ նրանք կարող են վերահսկել աշխարհի ցանկացած կետ։

Դան Ռադուն՝ Azercosmos-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը, հաստատել է այդ փաստը  2017 թվականի ապրիլի 5-ին:

Երկու արբանյակները՝ Spot-6-ը և Azersky-ն կարող են ծածկել օրական 6 միլիոն քառակուսի կիլոմետր տիրույթ, ինչը մոտ 201 անգամ ավելի է, քան Հայաստանի տարածքը։

Պայմանագրում նշվում է, որ ֆրանսիացիներն ու ադրբեջանցիները մշակում են տվյալները և փոխանցում միմյանց, պատրաստում են մասնագետներ և փոխանակում հմտություններ։

              Լաչին, Ազերսկուց ստացված պատկեր

Արբանյակը կարող է ամեն օր դիտարկել Հայաստանի եւ Արցախի տարածքները։

Երկու արբանյակները կարող են ստեղծել 1:25000 մասշտաբով տեղագրական քարտեզներ, նրանք կարող են դիտարկումներ կատարել նույնիսկ մառախլապատ եղանակին եւ կարող են ստեղծել տարածքի թվային մոդելներ ‘ 5-ից մինչեւ 10 մետր ճշգրտությամբ:

Պատերազմի ժամանակ եւ մինչ պատերազմը Ադրբեջանը հետևել է Հայաստանի եւ Արցախի տարածքները, ստացել կոորդինատներ ֆրանսիական արտադրության Azersky կամ Spot-6 արբանյակով՝ Արցախում թիրախներ փնտրելու, ճշգրիտ կոորդինատներ որոշելու և հարվածներ հասցնելու համար։

Leave a Reply