Ներկայացնում ենք մի լուսանկարի պատմություն, որը վերցված է «100 լուսանկարչական պատմություններ հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին» գրքից։ 

Լուսանկարում պատկերված է Արևմտյան Հայաստանի Կարինի հայերի տեղահանության դրվագը՝ Սուշեհիր գյուղի մոտ։ Լուսանկարն արված է ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանի կողմից: 

Գերմանական կառավարության հրամանով 1914 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը Փիթչմանը կազմակերպել է թուրքական լեռնային հրաձիգ զորամասեր՝ միաժամանակ քարտեզագրելով Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները գերմանական գլխավոր շտաբի համար։ Ճանապարհորդելով և հավաքագրման աշխատանքներ կատարելով Արևմտյան Հայաստանի տարածքում՝ նրան հաջողվել է լուսանկարել հայերի տեղահանության տեսարանը։

Վ. Փիչմանի արած լուսանկարներում տեղահանության վագոն-տնակներում տղամարդիկ չեն երևում, միայն կանայք և երեխաներ են։ Հայ տղամարդկանց մեծ մասն արդեն սպանվել է։ Կարինի հայ բնակչության տեղահանությունը սկսվել է 1915 թվականի հուլիսին։

Leave a Reply