Արևմտյան Հայաստանի Սամոսատ (Արշամաշատ) քաղաքում  գտնվող  հնագույն Փերրե քաղաքի ավերակներում շարունակվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է 1500 տարվա հացի փուռ։

2001 թվականին սկսված և ընդմիջումներով շարունակվող պեղումների ընթացքում այս տարի հայտնաբերվել են պատմական աղբյուր, մեծ քարերի բլոկներ, ջրանցքներ և տարբեր ճարտարապետական ​​կառույցներ։ Վերջին շրջանի պեղումների ժամանակ ի հայտ են եկել գինեգործական արտադրամաս, դամբարան և վերոհիշյալ 1500 տարվա վաղեմության շինությունը, որտեղ առկա արձանագրությունները վկայում են այս կառույցի հացի փուռ լինելու փաստը։

Leave a Reply