Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում:  Մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է:

«Տաթև-Աղվանի հիմնական հատվածը` նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է` Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը  շրջանցենք և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»,- ասել է Սանոսյանը: 

Leave a Reply