Խոշաբ բերդը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Վասպուրական քաղաքում։ Ամրոցը կառուցվել է Վանա լճից դեպի հարավ-արևելք՝ շրջապատված բարձր լեռներով։

Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակներից ամրոցը գտնվում էր դեպի Պարսկաստան կարևոր առևտրային ճանապարհին։ Զարմանալի չէ, որ կառույցը բավականին կարևոր նշանակություն է ունեցել:

Ըստ ավանդության՝ գլխավոր ճարտարապետին զրկել են ձեռքից, որպեսզի նա այլևս ավելի գեղեցիկ բան չկառուցի։ Ասում են, որ Խոշաբ ամրոցը տարածաշրջանի մարգարիտն է, քանի որ նման բերդ գտնել հնարավոր չէ։