Մեկ տարի է անցել Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից. Ժամանակի ընթացքում վարագույր է քաշվել այս պատերազմի հետևանքների վրա՝ փախստականներ, տարածքների բռնակցում Ադրբեջանի կողմից, աջակցություն Արցախի զարգացմանն ու նրա կարգավիճակին։

Թեև «արտակարգ հումանիտար» ճգնաժամը արագորեն լուծվեց, սակայն կառուցվածքային, սոցիալական և մարդկային խնդիրները հեռու են լուծվելուց, մասնավորապես՝ Արցախում այն փախստականների ինտեգրումը, որոնք դարձել են ներքին տեղահանվածներ իրենց երկրում։ Լիոնում գործող մեր «Երկիր» հասարակական կազմակերպությունը Արցախյան առաջին պատերազմից ի վեր ներկա է Արցախում և Հայաստանում։

Երկրորդ պատերազմը վերադարձ է մեկնարկային կետին, քանի որ 1994-ից 2015 թվականներին Արցախում մեր կողմից վերակառուցված բոլոր գյուղերն այժմ ոչնչացվել կամ անցել են Ադրբեջանի տիրապետության տակ: Արցախի Տիգրանակերտ հնագույն քաղաքը (Աղդամի շրջան), որի հնագիտական պեղումները մենք նախաձեռնել էինք 2006 թվականին, հանձնվել է Բաքվին։

«44-օրյա պատերազմից հետո» մենք որոշեցինք “օգնության ձեռք մեկնել ” խոցելի մարդկանց և կենտրոնանալ կոնկրետ ու կայուն նախագծերի վրա ։ ”Արի զբոսնենք” գրքի գործունեությունը նախատեսված է հիմնականում պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի երեխաների համար։

Խաղային մոտեցումը նպատակ ունի օգնել երեխաների մտքի գործընթացների և զգացմունքների արտահայտմանը,  զարգացնելու փոխազդեցությունը հասարակական և ընտանեկան համատեքստում: 

https://www.payassociation.fr/yerkir/europe