Western Armenia TV-ի եթերում պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը մանրամասն ներկայացրեց ադրբեջանական պետության ծագման և կազմավորման այնպիսի կարևոր դրվագներ, որոնք հանրայնացնելիս պարզ է դառնում, որ այդ պետությունը ստեղծվել է տվյալ տարածքում ապրող տարբեր ազգերի էթնիկ զտումների, և տեղում իրականացված ցեղասպանության հետևանքով։ Ըստ ադրբեջանագետի, որպես այդպիսին ադրբեջանցի ազգ գոյություն չունի և հետևաբար չեն կարող լինել նաև ադրբեջանցիներ։ Պարոն Այվազյանը անդրադարձավ նաև  Ադրբեջանի կողմից Նախիջևանի և Արցախի մեծ մասի անօրինական կերպով բռնազավթմանը, նշելով որ Ադրբեջանը չի կարող այդ տարածքները իրենը համարել, քանի որ տվյալ պետությունը իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդ՝ նրա տարածքային սահմաններով, իսկ Նախիջևանը և Արցախը բռնակցվել են նրան սովետական շրջանում։ Ադրբեջանը սովետական շրջանը համարել է օկուպացիայի շրջան և մերժել դրա գոյությունը, սրանից հետևում է, որ նա չի կարող իր երկրի սահմաննները գծել սովետական շրջանի քարտեզագրմամբ։