Թուրքական սոցիալական ցանցերում սկսել են քննարկվել գնաճի, թանկացումների եւ արտահերթ ընտրությունների հարցերը։ Գնաճի վերլուծության խմբի կողմից պատրաստված հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում Սպառողական գների ինդեքս-ն 12 ամսվա ընթացքում աճել է 49,87%-ով։ Ջոն Հոփքինսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Սթիվ Հանկեն հայտարարել է, որ գնաճի մակարդակը Թուրքիայում գնահատում է 58,75%։ Հանկեն սոցցանցում իր գրառման մեջ գրել է հետևյալը.«Կենտրոնական բանկը հայտնել է, որ հոկտեմբերին Թուրքիայում գնաճի պաշտոնական մակարդակը կազմել է 19,89%։ Այս թվերը չեն համապատասխանում իրականությանը: Իրականում Թուրքիայում գնաճը կազմում է 58,75%»։

Հանկեն սոցցանցում իր գրառման մեջ գրել է հետևյալը. «Կենտրոնական բանկը հայտնել է, որ հոկտեմբերին Թուրքիայում գնաճի պաշտոնական մակարդակը կազմել է 19,89%։ Այս թվերը չեն համապատասխանում իրականությանը: Իրականում Թուրքիայում գնաճը կազմում է 58,75%»։

Նիստում այս իրավիճակը վերլուծելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները («Ազգային դաշինք») հայտարարություն են տարածել, որ երկրում պետք է շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Հանդիպումից հետո իր ելույթում հանրապետական Ժողովրդական ​​կուսակցության (ՀԺԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է.

«Թուրքական լիրան ռեկորդային անկում է ապրել, սակայն լուծում առաջարկող մարմին չկա։ Կենտրոնական բանկը դադարել է կատարել իր գործառույթը, երբ նորմալ իրավիճակում պետք է զբաղվեր գների կայունացմամբ, հիմա դարձել է մի ինստիտուտ, որը որպես դիտորդ հետևում է թուրքական լիրայի արժեզրկմանը և արտարժույթի արժեւորումանը»։

Թուրքական սոցիալական ցանցերում սկսել են քննարկվել գնաճի, թանկացումների, արտահերթ ընտրությունների հարցերը։

Մերսինի պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրը գնաճի վերլուծության խմբի (ENAG) զեկույցը մեկնաբանում է այսպես. «Ըստ գնաճի վերլուծության խմբի՝ հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը (CPI) աճել է 6,90%-ով։ ՍԳԻ-ի աճի տեմպը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է 49,87%: Քաղաքացիները գիտեն գնաճի իրական թվերի մասին. շուկայում և խանութում չեկերը համապատասխան են։ Թող Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) շարունակի ֆանտազիաներ վաճառել»:

Սթիվ Հանկեն հայտնում է հետևյալ տեղեկատվությունը.

«Թուրքիայի Հանրապետության կենտրոնական բանկը հոկտեմբերին Թուրքիայում պաշտոնական գնաճը տարեկան 19,89 տոկոս է հայտնել։ Այս ցուցանիշը բացարձակապես ՍԽԱԼ է: Օգտագործելով բարձր հաճախականության տվյալները և Պետական Մասնավոր Գործընկերության սկզբունքները՝ ես Թուրքիայում գնաճը գնահատում եմ տարեկան 58,75%։ Դա ավելի շուտ ամենօրյա անազնվություն է նախագահ Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից»:

Տնտեսագետ Թաներ Ունալը հրապարակում է հետևյալ մեկնաբանությունները.

«Իմ սիրելի ընկերներ, այս գրելու պահին դոլարը մոտ 11.30 էր, և իրավիճակը անորոշ է: Դոլարը թանկանում է, տոկոսադրույքները՝ նվազում. Իրական գնաճը տատանվում է 60%-ի շուրջ, սակայն գնաճի ընկալումները շարունակում են մնալ 20%-ի սահմաններում: Կառավարության խոսնակները և կառավարության կողմնակիցները հայտարարել են, որ թուրքական լիրայի արժեզրկման հետ մեկտեղ արտահանումը կաճի և ավելցուկ կառաջանա: Սա տրամաբանորեն ճիշտ է։ Սակայն մեր երկիրն այլեւս արտադրելու բան չունի, նրա ազգային տնտեսությունը փլուզվել է, ապրում է ներմուծմամբ»։

Պաշտոնաթող պետական ​​ծառայող Մեթին Թոփչուն հրապարակում է հետևյալ պատասխանը.«Ինչպիսի մտածելակերպ է կառավարում մեր երկիրը!!! Նույնիսկ թուրքական վիճակագրական ինստիտուտի (TÜİK) կողմից արձանագրված գնաճի ոչ համոզիչ ցուցանիշը շատ բարձր է։ Իրական գնաճը կազմում է առնվազն 40%»: