Արտակարգ իրավիճակների վարչության տեղեկություններով՝ Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Մուրադիե գավառում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Երկրաշարժի ցնցումները գրանցվել են 9.13 կմ խորությունում։ Երկրաշարժը զգացվել է նաև շրջակա գավառներում։ Զոհեր և վիրավորներ չկան։