ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գտնվող Արևմտյան Հայաստանի Նեմրութ լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից  2 հազար 206 մետր բարձրության վրա, հյուրընկալում է սեզոնի վերջին զբոսաշրջիկներին։ Այս շրջանում Նեմրութ է այցելել 165 հազար մարդ։ Օտարերկրյա զբոսաշրջիկները կազմում են այցելուների  10 տոկոսը։

Աշնան վերջին օրերին Նեմրութ լեռը ընդունում է իր վերջին այցելուներին, իսկ զբոսաշրջության սեզոնն ավարտվում է ձմռան ամիսներին։ Այնուամենայնիվ, նպաստավոր եղանակի դեպքում զբոսաշրջիկները շարունակում են այցելել Նեմրութ: