Ներկայացնում ենք թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուի հոդվածը.  

Դեմիր Սյոնմեզի հետ առաջին անգամ հանդիպեցի Անկարայի «Դոստ» գրախանութում, որտեղ նա աշխատում էր երիտասարդ տարիքում:  Հետագայում մեր ճանապարհները միշտ խաչվեցին Ժնև քաղաքում, որտեղ նա հաստատվել էր Անկարայից հետո։

Ես  հաճախում էի Ժնևի Ժողովրդական Տուն, որի նախագահն էր նա։

Հրանտ Դինքի հետ միասին մասնակցել ենք Ազգերի լիգայում կայացած հանդիպմանը։ Իհարկե, դա չէր լինի առանց Դեմիրի։ Որոշ ժամանակ նա աշխատել է Ժնևի արվեստի և պատմության թանգարանում։ Սակայն որոշ ժամանակ անց նրա աշխատանքը դադարեցվեց։ Պատճառը  Ժնև այցելած Պաղեստինի ներկայացուցչի հետ լուսանկարվելն էր։ Այն էլ՝ թանգարանի աշխատակցի պաշտոնական կերպարանքով։

Դա այն շրջանն էր, երբ Պաղեստինը նոր էր  պաշտոնապես ճանաչվել միջազգային ասպարեզում։ Ինչպե՞ս կարող էր իրեն զսպել խելահեղ ու խանդավառ Դեմիրը։ Նա իր տեսախցիկով սկսեց նկարահանումներ անել փողոցներում  և դարձավ Ժնև քաղաքի լուսանկարիչը։

Ժնևն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Ժնևում է գտնվում Ազգերի լիգայի շենքը, որը ստեղծվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Դեմիրի ցուցահանդեսներից մեկը բացվել է Ժնևի լճի ափին՝ Վիլսոնի տան մոտ։ Եվ Ժնևի պատմության մեջ առաջին անգամ ինչ-որ ցուցահանդես հարձակման ենթարկվեց։ Կարծում եք խուլիգանություն միայն ֆուտբոլի ժամանա՞կ է լինում։ 

Դա տեղի է ունենում նաև քաղաքականության մեջ։ Այժմ շենքը պատկանում է ՄԱԿ-ին։ Կարելի է ասել, որ Ժնևը Յորքից հետո ՄԱԿ-ի երկրորդ կենտրոնակայանն է։

Երբեմն Ժնևում տեղի են ունենում պարբերականների ներկայացուցիչների հանդիպումներ ՄԱԿ-ի շրջանակներում։ Հիշում եմ, որ Աքըն Բիրդալի և Նազմի Գյուրի հետ միասին մարտ ամսին մասնակցել ենք հանդիպումներից մեկին՝ որպես Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակներ, որի կենտրոնը գտնվում է Փարիզում։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նազմի Գուրն այժմ բանտում է: Դա է պատճառը, որ շենքի դիմացի հրապարակը տարածք է դարձել աշխարհի բոլոր մայրցամաքների ժողովուրդների համար՝ արտահայտվելու և բողոքելու կատարված անարդարությունների դեմ։

Ահա Դեմիր Սյոնմեզի ալբոմներից մեկը, որը հրատարակվել է որպես գիրք և  արտացոլում է այս տարածքում հավաքված մարդկանց դիմանկարները. Ժողովուրդների լուսանկարիչ Սյոնմեզի «Մերոնց պատմությունը»Halkların Fotoğrafçısı Sönmez’den ‘Bizimkilerin hikayesi’: Այս ցուցահանդեսի մասին Իսմայիլ Շիմշեքը հարցազրույց է ունեցել նրա հետ:

Շվեյցարացի գիտնական Ժան Զիգլերն իր հոդվածի նախաբանում գրել է. «Դեմիր Սյոնմեզի գրքի յուրաքանչյուր լուսանկարում նույն զգացմունքն է՝ հույս»:

Գրքի շապիկին քուրդ կնոջ դիմանկար է՝ ավանդական տարազով՝ պաստառը ձեռքին։

ՄԱԿ-ի շենքի դիմաց բացված ցուցահանդեսում տեղ էր գրավում նաև 2013 թվականի հունիսի 16-ին Կոստանդնուպոլսի Թաքսիմի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի ժամանակ ծանր վիրավորված, հետագայում մահացած 15-ամյա Բերքին Էլվանի լուսանկարը, ով բոլորովին պատահաբար էր անցել  այդ տարածքով։ Պաշտոնապես հրահանգվել էր հեռացնել նկարը, սակայն  պահանջը մերժվել էր:

Դեմիր Սյոնմեզը չէր կարող չլուսանկարել Իրաքում ձևավորված քրդական վարչակազմի տարածքում սկսված նոր կյանքը։ Դրա հետ էր կապված նրա ցուցահանդեսներից մեկը։ Իսկ նրա վերջին ալբոմը Արցախյան երկրորդ պատերազմում ապրած մարդկային ողբերգության մասին է։ Այն երկլեզու է՝ անգլերեն և ֆրանսերեն: Դեմիրը անձնուրաց կերպով աշխատում էր որպես պատերազմի թղթակից։ Հուսով եմ, որ տարածաշրջանը չի վերածվի Կովկասյան ՝՝Վիետնամի՝՝։ Ալբոմի ամենաուշագրավ պատկերներից է եզդի զինվորի հուղարկավորության ժամանակ ողբացող կանանց լուսանկարը: «Ես զգում էի այն ցավը, որին սովոր էի քրդական հողում, բայց այս անգամ՝ մեկ այլ աշխարհագրության մեջ…»,- ասում է Դեմիր Սյոնմեզը և շարունակում.«Երևանում լույս տեսնող Dengê Êzidî թերթի թղթակից անդամ և «Սինջարի եզդիների ազգային միության» նախագահ Բորիս Մուրազիի հետ զրույցում նա այսպես ասաց. «Չնայած 1915 թվականը հայտնի է միայն որպես հայերի դեմ իրականացված ցեղասպանություն, մենք՝ եզդիներս, նույնպես այդ ցեղասպանության մեծ զոհերից մեկն ենք … Իմ ընտանիքը փախել է Կարսի Քոնդուրակ գյուղից 1915 թվականին»։

Ուրախ եմ, որ դուք և ձեր տեսախցիկը կաք, Դեմիր Սյոնմեզ:

Ռագըփ Զարաքօլու