Հայաստանի Հանրապետության ՄԻՊ–ը մարզում է գտնվելու աշխատակազմի հետ միասին։ Տարբեր ուղղություններով ուսումնասիրություններ կիրականացվեն։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատակազմի հետ միասին մեկնել է Սյունիք։ Տեղեկությունը Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։ 

Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։,

Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Սյունիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գյուղում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ) անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։