Artı Tv յութուբյան ալիքը հարցազրույց է ունեցել «Դերսիմ Հայ» հարթակի անդամ Արեգ Քարայի հետ, ով զրույցի ընթացքում պատմել է իրենց կազմակերպության ծավալած գործունեության, ապագա պլանների և առհասարակ՝ «Դերսիմ Հայ» հարթակի գլխավոր նպատակի մասին։ Ինչպես նախկինում գրել էինք՝ հարթակն զբաղվում է Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի հայ բնակիչների տնտեսական ու սոցիալական կյանքն ավելի գունեղ ու բովանդակալից դարձնելու ուղղությամբ տարվող տարբեր աշխատանքներով, այդ թվում՝ բիզնես աջակցությամբ։ Ինչպես տեսնում ենք՝ «Դերսիմ Հայ» հարթակի գործունեությունը գնալով լայն արձագանք է գտնում ոչ միայն բռնազավթված Արևմտյան Հայաստանում, այլ նաև հավակնում է  ընդլայնվելու և ամբողջ աշխարհից իր շուրջը համախոհներ հավաքելու։

https://bit.ly/3lliawQ