ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ համայնքը 107 բնակիչ ունի: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քարահունջ համայնքի ղեկավար Արսեն Ղահրամանյանը:

«44-օրյա պատերազմից հետո մեր գյուղում Բերձորից 1 ընտանիք է հաստատվել: Վերջերս այդ ընտանիքը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի կողմից աջակցություն է ստացել: Ազատ բնակֆոնդում 4 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի, այստեղ սովորում է 12 աշակերտ: Մանկապարտեզ չունենք: Քարահունջը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ. ոռոգման ջրի խնդիր կա գյուղում»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով հետպատերազմական շրջանում գյուղացիների զբաղվածությանը՝ Ա. Ղահրամանյանն ասել է, որ գյուղի սեփական և վարձակալած վարելահողերի 70%-ը անցել է թշնամու տիրապետության տակ, սակայն գյուղացիները չեն ընկճվում, շարունակում են արարել իրենց հայրենիքում։ Նրանք հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում։