Western Armenia TV-ի եթերում «Շամշիկ» նորաձևության սրահի հիմնադիր Աննա Ավետիսյանը ներկայացրեց հայկական ավանդական տարազի ծագումն ու պատմությունը, նշելով որ Արևմտյան Հայաստանի տաբեր շրջաններում տարազը կրել են որպես առօրյա հագուստ։ Տարազները իրարից տարբերվել են ձևով, չափերով, կտորի որկով, գույներով և այլն։ Սասունում առավելապես կրել են հաստ կտորից, բաց գունային համադրությամբ տարազներ որոնց անբաժան մասն է կազմել ոչխարի մորթին, հաշվի առնելով նաև, որ տարածքը լեռնային է և ավելի ցուրտ։ Վասպուրականը և Մարաշը առանձնացել են առավել շքեղ զգեստներով, որոնք իրենց վրա կրում էին յուրահատուկ նախշազարդեր։ Աննա Ավետիսյանը անդադարձավ նաև ավանդական տարազների՝ նորաձև ներկայացնելու ներկայիս միտումներին, նշելով որի ինքը նույնպես մի քայլ է կատարել այս ոլորտում, վերականգնելով Վան-Վասպուրականի, Մարաշի և այլ շրջանների տարազներն ու դրանց զարդանախշերը ,դրանք նորովի ներկայացրելով աշխարհին։