Կոստանդնուպոլսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթն ամենահին հայերեն օրաթերթն է, որը 114 տարի ի վեր անընդհատ լույս է տեսնում: Ինչպես նշում է թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ թերթի աշխատակազմը ցանկանում է ժամանակակից լրատվական միջավայրին համապատասխան քայլել, իսկ դրա համար պատրաստվել է պետք, որը նաեւ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: Թերթն ունի պաշտոնական կայքէջ, ինչպես նաեւ ներկայություն՝ սոցիալական ցանցերում: Գործունեության մաս է նաեւ գրքերի հրատարակումը: Այսինքն` սա միայն թերթ չէ, այլեւ բազմաֆունկցիոնալ կառույց:

Թերթում մանրամասնորեն լուսաբանվում են բռնազավթված Արևմտյան Հայաստանի հայության իրավունքների, պետության հետ ունեցած հարաբերությունների մասին իրադարձությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանն առնչվող հոդվածներ են տպագրվում: Արևմտահայերենով հաղորդակցվողների համար «Ժամանակ» օրաթերթի չլինելը բարոյալքիչ հանգամանք է, քանի որ նրանց համար դա ամուր հենարան է մամուլի դաշտում: