Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն առցանց տարբերակով մասնակցել է  ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացավ Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։ 

«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,-նշեց Ա․Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։