Այս կայքն իրենից ներկայացնում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ Պատմական Հայաստանում և աշխարհով մեկ տարածված դեռևս պահպանվող կամ արդեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանների շտեմարան։ Այն ստեղծել է Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հասարակական կազմակերպությունը։ Ինտերնետային այս էջի հիմքն են հանդիսանում ավելի քան 40 տարիների ընթացքում կազմակերպության անդամների կողմից հավաքագրված տարբեր նյութեր:Այս դինամիկ ինտերնետային էջը Ձեզ հնարավորություն է տալիս որոնել-գտնել աշխարհով մեկ սփռված հայկական պատմական հուշարձաններն ըստ անունների, բնակավայրի ժամանակակից և պատմական անվան, թվագրման, ինչպես նաև Արվեստի և Ճարտարապետության շտեմարան (AAT) անունը կրող նկարագրական տերմինների համակարգի և հուշարձանի վրա առկա տեղեկատվական ձևերի (արձանագրություն, պատկերաքանդակ) միջոցով։ Հնարավոր է նաև որոնում քարտեզների վրա տեղադրված պայմանական նշանների միջոցով։

http://www.armenianarchitecture.us/v2/about.php?QueryString=aboutUs&Language=1