NASA տիեզերական գործակալությունը վերլուծել է իր իրական 

առաքելությունները և տեսանյութ է ստեղծել այն մասին, թե ինչ է սպասում մարդկանց այլ մոլորակներում:

Հոլովակը ստեղծվել է ռեժիսոր Քրիս Սմիթի կողմից՝ Հարավային Կալիֆոռնիայում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի զբոսաշրջային պաստառների հիման վրա:

«Մեր հետազոտող ռոբոտները ճամփորդել են մեր արեգակնային համակարգով, բայց երկրի սահմաններից դուրս միակ տեղը, որտեղ մարդիկ են եղել, Լուսինն է»,- նշել են հոլովակի հեղինակները:

Կադրերում ցուցադրվում են զբոսաշրջային թռիչքներ արեգակնային համակարգով և ճանապարհորդություն էկզոմոլորակներով: Նաև տիեզերագնացները կյուրացնեն Լուսինը և Մարսը:

https://www.youtube.com/watch?v=VQ5ujHQ888o&feature=emb_imp_woyt