Երևանի պատմության թանգարանում կբացվի «Արծաթի և զարդանախշերի սիմֆոնիա» խորագրով ցուցադրությունը: 

Երևան քաղաքի պատմության թանգարանում 90 տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների գործերը, որոնք այսօր էլ հիացնում են իրենց նրբությամբ ու կատարելությամբ:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված արծաթե առարկաների մեջ առանձնանում են 19-20-րդ դարերով թվագրվող գոտիները, որոնց նախշազարդերը բարձրարվեստ կատարումներից զատ, հայերի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրերն են:

Դրանք պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետի կնիքը:

Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը և ծիսական առարկաները:  Ըստ ծագման՝ դրանք լայն շրջանակ են ընդգրկում՝ Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ։

Այն կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:

 

Հայ ժողովրդական «Այ ծամով աղջիկ» երգ:

https://www.youtube.com/watch?v=3nT4-HLUYCQ