Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհում ամենահին գորգը ունի հայկական ծագում։ ՄԹԱ 5-3-րդ դարերով թվագրվող գորգը հայտնաբերվել է Սիբիրի դամբարաններից մեկում։ Գորգերի հայտնի մասնագետ Ուրիխ Շուրմանը համարում է գորգը հայկական, քանի որ գորգին բնորոշ է հայկական ասեղնագործական ոճը։ Նույն եզրահանգման են եկել նաև Էրմիտաժի մասնագետները, ովքեր նշում են , որ գորգի թելերը ներկված են որդան կարմիր ներկով, որը ստեղծվել է Արարտյան դաշտում։ 

Գորգի կրկնակի հանգույցների տեխնիկան համարվում է հայակական, որը պարսիկներն անվանում են Արմանի բաֆֆ, այսինքն՝ հայկական գործ։ Նմանատիպ գործվածքներ հայտ նաբերվել են Կարմիր բլուրում և Արենիի քարանձավում»։

 

 

Ջավախքի հայության շրջանում տարածված «Լիկիլի» հարսանեկան պարերգ։

 https://www.youtube.com/watch?v=YyHbbovqrQQ