Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Տարածքային Կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնեց :«Ճանապարհային ենթակառուցվածքներն այսօր աննախադեպ ծավալով բերվում են միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք արել ենք և հիմա մրցույթներ ենք հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան արդիականացնել շարժակազմը»: ՏԿՌ փոխնախարարը մանրամասնեց` կոնկրետ որ երթուղիների մասին է խոսքը։ «Երկաթուղիների մասով հստակ են ուղղությունները.  մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացողն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, ունենք ուղղություն, որը դեպի Վրաստան է գնում, և ևս մեկը ունենք, որը գնում է դեպի բռնազավթված Արևմտյան Հայաստան։ Կոնկրետ Նախիջևանի հետ մենք ունենք Երասխի և Մեղրիի ուղղություններով երթուղիները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։ Մենք կապ ենք ստանալու ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով Իրանի հետ, սա է լինելու ապաշրջափակումը»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նշենք, որ այդ ապօրինի շրջափակումն արդեն հարյուր տարուց ի վեր կիրառում են հարևան պետությունները՝ ոտնահարելով Արևմտյան Հայաստանի ինքնիշխանությունը։ Արևմտյան Հայաստանը, մոտիկից հետևելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ խստորեն դատապարտում է այս հերթական ոտնձգությունը։