«PROJECT LA» նախագիծը նշում է իր 6-ամյակը, ինչի կապակցությամբ իր լսարանին է  ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը Միսաք Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է։ 

Երգը կատարում է Գոռ Սուջյանը։

Project LA երաժշտական հեղինակային նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին տնտեսագետ Լևոն Արևշատյանի (LA) կողմից։ Նախագծի երգացանկը բաղկացած է բացառապես Լևոն Արևշատյանի երգերից՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների, ժամանակակից գրողներից Ավետ Բարսեղյանի։

Հայալեզու երգերով առաջին ալբոմը թողարկվել է 2017 թվականին։

2021 թվականին, ի նշանավորումն Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակի, խումբը թողարկել է «Ռեքվիեմ»-ը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է»։

https://bit.ly/3dhTdO9

 

 

 

«ԳԱՐՆԱՆ ՄԵՂԵԴԻ» (Ցայգանվագ) by PROJECT LA

https://www.youtube.com/watch?v=8oX08ztzzTY&t=3s