Արևմտյան Հայաստանի Բաթման նահանգում գտնվող Հասանքեյֆ ամրոցը, որը փակվել էր 2012 թվականին՝ նահանգային մշակույթի և զբոսաշրջության տնօրինության աշխատանքի պատճառով, վերաբացվել է այցելուների համար։

Հասանքեյֆի պատմական բնակավայրի  երթուղու վրա կատարվող 1-ին փուլի աշխատանքներն ավարտվել են։ Կատարված աշխատանքների շնորհիվ տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկները, ովքեր կայցելեն Հասանքեյֆի ամրոց, հեշտությամբ և հարմարավետ պայմաններում կկարողանան  շրջել տարածքում։ Ինչպես տեղեկացնում են համապատասխան աղբյուրները, Հասանքեյֆ ամրոցում գտնվող  Բյույուկսարայ (մեծ պալատ) կառույցում նույնպես սկսվել են վերականգնողական աշխատանքները։