Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի Սուր թաղամասի ավերված հայ կաթողիկե Սուրբ Հովսեփ եկեղեցում վերականգնումից հետո առաջին պատարագը մատուցվեց։

Բռնազավթված Արևմտյան Հայաստանի կաթոլիկ հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավորությամբ 100 տարի անց հայ կաթոլիկ համայնքի անունով գրանցված եկեղեցում տեղի ունեցավ արարողություն։ Մատուցված պատարագից հետո ելույթ ունենալով՝ Զեքիյանն իր գոհունակությունն է հայտնել վերականգնման աշխատանքների ավարտի կապակցությամբ։

Եկեղեցին, որը վերականգնվել է իր սկզբնական ձևին համապատասխան, 10 տարի ժամկետով հատկացվել է Դիջլե համալսարանին՝  կրթական և մշակութային ծառայություններում օգտագործելու համար, պայմանով, որ կրոնական ծիսակարգերի դեպքում եկեղեցն զբաղեցնելու թույլտվություն տրվի հայ կաթոլիկ համայնքին։