ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ 2021 թվականին կրոնական ազատության պայմանները Թուրքիայում(Արևմտյան Հայաստան) շարունակում են մնալ վատ՝ թուրքական կառավարության գործողությունների և հռետորաբանության առումով, ինչը խթանում է կրոնական փոքրամասնությունների համար քաղաքական թշնամական միջավայրի ստեղծումը: Tert.am-ի փոխանցմամբ, նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը քիչ բան է արել տարիներ շարունակ հետևողականորեն բարձրացված կրոնական ազատության հիմնախնդիրները լուծելու համար: Նշվում է նաև, որ 2013 թվականից թուրքական կառավարությունը արգելափակել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների՝ խորհրդի նոր անդամներ ընտրելու իրավունքը: Ըստ զեկույցի՝ Թուրքիայում տեղ ունեն վանդալիզմի և ատելության խոսքի գործողություններ՝ ներառյալ լեզվական արտահայտություններն օգտագործվում է բռնություն հրահրելու համար՝ կասկածի տակ դնելով համայնքի՝ այդ երկրում ապրելու իրավունքները, մահվան սպառնալիքները, պետական պաշտոնյաների հռետորաբանությունը՝ ուղղված կրոնականներին, փոքրամասնությունների համայնքներին: