Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Դեպի հայրենի Շուշի» խորագիրը կրող կոնֆերանսը, որը նպատակ ուներ մեկ հարկի տակ հավաքել Շուշիից և հարակից համայնքերից բռնագաղթված ընտանիքներին, լսել նրանց հուզող խնդիրներն ու առաջարկությունները, կազմակերպել քննարկում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծում տալ կամ աջակցել որևէ խնդրի լուծմանը։ Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին՝ խոսեց Շուշիի կարևորության մասին հատկապես Արևմտյան Հայաստանի համար։ Այնուհետև ելույթով հանդես եկան պատմաբան Աշոտ Հարությունյանը , զինվորական Նորիկ Հարությունյանը, ԱՀՀ վարչապետ Սեդա Մելիքյանն և այլոք։ Հանդիպումն ընթացավ բուռն էմոցիաներով, քանի որ ցուցադրվեցին քաղաքի մասին պատմող ֆիլմ, որը մարդկանց մի պահ տարավ այն երջանիկ իրականությունը, որն այլևս անցյալ է։ Հանդիպման ավարտին հյուրերը արձանագրեցին, որ պատրաստակամ են հիմնել Շուշիին նվիրված միություն, որը կզբաղվի իրենց խնդիրների բարձրաձայնմամաբ և լուծմամաբ։