Արևմտյան Հայաստանի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ռադիոկայանի թուրքերեն բաժնի բացումը։ Արևմտյան Հայաստանում բնակվող և աշխարհով մեկ տարածված մեր թրքախոս հայրենակիցները, ինչպես նաև թրքալեզու հասարակությունը այսուհետև հնարավորություն կունենան բացի հեռուստատեսությունից, թուրքերեն հեռարձակվող լուրերին  հետևել նաև ռադիոալիքով։ Ռադիոալիքը կգործի 24-ժամյա ծրագրով, որի միջոցով ունկնդիրները հնարավորություն կունենան ծանոթանալու  Արևմտյան Հայաստանի լուրերին, հայկական երաժշտությանը, Արևմտյան Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցերի քննարկմանը և դրանց քաղաքական վերլուծություններին։