Հայ և գերմանացի հետազոտողները 2019 թվականի ամռանը իրենց բահերով մի զարմանալի գտածո բացահայտեցին. Արարատյան դաշտավայրի մակերևույթից ընդամենը 30 սանտիմետր խորության վրա բացվեցին հռոմեական բետոնի հսկայական սալաքարերը: Ենթադրվում է, որ այս սալաքարերը հնագույն Արտաշատ քաղաք ջուր հասցնելու համար նախատեսված անավարտ հռոմեական ջրատարի՝ ակվեդուկի հարյուրավոր հիմնաքարերից էին։ Թեև ակվեդուկի համար նախատեսված ջրի սկզբնական աղբյուրը հստակ հայտնի չէ, սակայն ըստ հաշվարկների` դրա երկարությունը մոտ 31 կիլոմետր էր, և հնարավոր է՝ սկսվում էր Գառնիի տաճարի մոտից:
Հիշեցնենք, որ Հռոմն ընդամենը երեք տարի վերահսկեց Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, այնուհետեւ հռոմեացիները նահանջեցին արևմուտք։ Ակվեդուկի շինարարությունը կիսատ մնաց, և դրա բոլոր հետքերը ի վերջո դարերով անհետացան՝ մնալով հողի շերտի ու փոշու տակ:
Աշուղ Նազելիի «Կարմիր վարդի ալն եմ սիրում» երգ:
https://www.youtube.com/watch?v=5CGlJi_3ahE