19 ապրիլ 2015թվական, Ջավախք, Ախալքալաք գյուղ Էխտիլա։
Կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայերի ցեղասպանության նահատակների:
Էխտիլա գյուղի բնակիչները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու 1915 թվականի մեկ ու կես միլյոնից ավել հայ նահատակների հիշատակին:
Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:
Օրը պատմական էր և նշանակալից գյուղի համար: Հայոց Մեծ ողբերգությունից ուղիղ մեկ դար հետո Ջավախքի Էխտիլա գյուղում վեր բարձրացավ հոյակերտ մի խաչքար: Այն կանգնեցվեց բարերարությամբ՝ Դեմուրճյան եղբայրների:
Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»:
Խաչքարի բացման նվիրական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստան և Վրաստան աշխարհից, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:
Աղվան Տոնականյան — Ջավախք մեդիա կայքից
Comments are closed.