ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն Արցախի հակամարտության վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Համանախագահող երկրները կողմերին հորդորում են որքան հնարավոր է շուտ ողջունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում անմիջապես գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ: Նրանք նաև հայտնում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին եւ կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել նրա ջանքերի հետ: