Արևմտյան Հայաստանի զավակները ամենուրեք աչքի են ընկել իրենց առանձնահատուկ տաղանդով, խելքով և աշխատասիրությամբ։ Որ երկրում էլ որ նրանք բնակվել են, իրենց մեջ միշտ կրել են այդ արժեքները։ Այսօր կպատմենք Արևմտյան Հայաստանի զավակներից մեկի մասին։

Կոստանդնուպոլսում ոսկերչություն ասելիս մտքին եկած առաջին բանը Մեծ շուկան է, իսկ այստեղ քար տեղադրող վարպետ փնտրելիս շատերը  մատնանշում են նույն անունը՝ Փարթամ Տերտերյան:

Ոսկերչության մեջ վզնոցների, մատանիների, ականջօղերի և մետաղական համաձուլվածքներից պատրաստված իրերի վրա  տարբեր տեխնիկայի միջոցով քարերի տեղադրումը վարպետների խոսքով կոչվում է «մեխում»:  Մեծ շուկայի ոսկերչական արվեստի զարգացման գործում կարևոր տեղ գրավող պատմական Վարաքչը հանի ամենատարեց վարպետ Փարթամ Տերտերյանը այն վարպետներից է, ով իր կյանքը նվիրել է իր մասնագիտությանը։ Տերտերյանը, ով 55 տարի աշխատում է նույն արտադրամասում, այս ընթացքում բազում աշակերտներ ու վարպետներ է պատրաստել։

Նշելով, որ  դեռևս օգտագործում է 50 տարվա վաղեմության արհեստագործական գործիքները, Տերտերյանը շարունակում է.«Իհարկե, ժամանակի ընթացքում սկսեցին ի հայտ գալ նոր տեխնոլոգիաներ, որոնք շատ տարբեր են այն ամենից, ինչ մենք տեսել ենք մեր վարպետներից»: Վերջում իր խոսքը եզրափակում է այսպես. «Լավ վարպետ լինելու համար կարեւոր է ազնվությունը, աշխատասիրությունը, վստահությունը»։