«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշի քաղաքի բնակիչ Վարդինե Հակոբյանն ասաց, որ ստիպված ապաստանել է Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

«Երկու տուն ունեի Շուշիում: Այսօր հինգ երեխաներիս հետ ապրում եմ ծերանոցում։ Տնօրինությունը և ամբողջ աշխատակազմը մեզ լավ են վերաբերում: Սակայն պայմանները այդքան էլ հարմար չեն բնակվելու համար: Խնդրանքս է` մեզ մի հարմար կացարան տան, որպեսզի կարողանամ երեխաներիս հետ այնտեղ ապրել»,- ներկայացրել է նա: