Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Արցախում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայումս գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

Մուրադովը նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք է դիտարկում:

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, եւ վերադարձիս տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն թռել էին Երեւան՝ Էրեբունի օդանավակայան։ Դրանք արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է գլխավոր հրամանատարի տեղակալը։