ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում ներկայացնում է Հայաստանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մինչ այժմ բանակցությունները կառուցողական հունով են ընթացել։

Ալիեւը «վերջնագիր» է ներկայացրել Հայաստանին այն բանից հետո, երբ Մոսկվայում փոխվարչապետների մակարդակում համաձայնություն ձեռք չէր բերվել ինչ որ հարցերի շուրջ։ Նա սպառնացել է ուժ կիրառել, եթե Հայաստանը չհայտնի միջանցքի բացման ժամկետը։

Փոխվարչապետների տապալված հանդիպումը հետեւել էր Սոչիի հանդիպմանը, որի ժամանակ Պուտինը բացահայտել էր, որ պայմանավորվածություն կա սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Պուտինը նաեւ խոսել էր միջանցքի մասին, կիրառելով հենց այդ բառը: