Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը պաշտոնական այցով ժամանել է Սամցխե-Ջավախք։ Նա այցելել է Ախալցիխե, Նինոծմինդա, ապա հանդիպել է Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

Ֆրանսիայի դեսպանի այցի նպատակն էր ծանոթանալ Ախալքալաքում տիրող իրավիճակին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են կրթության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Ջավախքում խիտ բնակեցված հայերի առջև ծառացած սոցիալական խնդիրների, տարբեր խնդիրների նկատմամբ պետության մոտեցումների, ապակենտրոնացման և շատ այլ հարցերի մասին։

«Եթե ես կարողանամ լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա հնարավոր է, որ ես կարողանամ օգտակար բան անել Ձեզ համար: Եվ հետևաբար, դա ինձ համար հետաքրքիր է», – ասել է Դիեգո Կոլասը: