Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ու 1 ԱԹՍ կրթական աշխատանոց կստեղծվի:

Ծրագիրն իրականացնելու է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն, որը 2011 թվականից Հայաստանի կրթական համակարգում իրականացնում է ինժեներական լաբորատորիաների (ArMath) հիմնման ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա: