Աշխարհով մեկ տարագրված հայ երիտասարդներն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում:

Նրանք կոչ են արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ 

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ՝ «Գերմանիայի տարբեր քաղաքների հայերը կոչ հնչեցրին գերմանական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը:

Ֆրանսիայում բնակվող տարագիր հայերը նույնպես բարձրաձայնում և դատապարտում են Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Իսպանիայում նույն թեմայի շուրջ հանդիպումներ են ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչների հետ»: