«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանն այս անգամ Իսրայելում մասնակցեց «Միսս Տիեզերք» մրցույթին։ Հերթական փուլում հայուհին ներկայացել է տարազով, որը ներկայացնում է Արարատյան թագավորության սիրո և արվեստների աստվածուհի Արուբաինիին։  Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով մրցույթի իր բեմելից մի հատված՝ Նանե Ավետիսյանը գրել է, որ հայերը հավատում են, որ սիրո եւ արվեստի լույսը կհաղթի աշխարհի չարին:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է Նանե Ավետիսյանին հիասքանչ ելույթի կապակցությամբ, ցանկանալով նրան կարիերայի սրընթաց աճ։ Գնահատելի է աղջկա համարձակ քայլը՝ միջազգային մրցույթում հայոց պատմությամբ աշխարհին հիշեցնելու, թե ովքեր են հայերը և որքան հարուստ մշակույթ են ունեցել նույնիսկ մեր թվարկությունից առաջ։