Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքի անվտանգ իրականացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ աշխատավորները ավելի քան 40 հա ցանքատարածությունում ցանել են տարբեր սորտերի սերմեր։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը խնդրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Այս պահին արդեն մշակվել է 40 հեկտար տարածք»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեեւը։