ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:
«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,-նշել է Փաշինյանը։
Նախագահ Արմենակ Աբրահամեանի արձագանքը ակնթարթորեն է եղել, նա գրել է.
«Եռակողմ հանդիպմանը վերահաստատել երկաթուղու վերագործարկման պայմանագիրը, նշանակում է, որ Հայաստանը Նախիջևանի տարածքով մուտք կունենա Իրան, եւ Ռուսաստան։
Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունուած կանոններու համաձայն՝ փոխադարձութեան սկզբունքով, երկրներու ինքնիշխանութեան և իրավազորութեան ներքո։
Նաև Արցախեան պատերազմից հետո Նախիջեւանը Հայաստանի Հանրապետութեան համար կդառնայ դե յուրե, այսինքն՝ այլևս ոչ դե ֆակտո, պաշտոնապես Ադրբեջանի անբաժանելի մաս։
Ինչպես արդեն նշվել է, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը մերժում է իր տարածքի հետագայ բաժանմանը նպաստող ցանկացած համաձայնագիր։”