Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում Շուշի քաղաքից բռնի տեղահանված բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նույնանուն քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարաությունյանը դիմեց Արևմտյան Հայաստանի կառավարությանը, նշելով․ «թուրք-ադրբեջանական զորքերի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի և այլ շրջանների օկուպացիայի և ազգաբնակչության կյանքին վտանգ սպառնալու պատճառով հարյուրավոր ընտանիքներ ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, ուստի սոցիալական և իրավական խնդիրների լուծման նատակով խնդրում ենք աջակցել քաղաքացիներին, և տրամադրել փախստականի կարգավիճակ»։
Այնուհետև նա անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին և դրանց հետևանանքերին, ինչպես նաև մինչ այս պատերազմը՝ Շուշիի գրավման բոլոր դեպքերին, ուշադրություն հրավիրելով այնպիսի կարևոր մանրամասների վրա, որոնք վճռորոշ եղան նաև այս պատերազմի ժամանակ։